Արման Թաթոյա՞ն, Էդմոն Մարությա՞ն, թե՞... ո՞վ կլինի ՀՀ նախագահի պաշտոնում. պատասխանում են քաղաքացիները (ՎԻԴԵՈ)

30.01.2022, 15:19
Արման Թաթոյա՞ն, Էդմոն Մարությա՞ն, թե՞... ո՞վ կլինի ՀՀ նախագահի պաշտոնում. պատասխանում են քաղաքացիները. ՎԻԴԵՈ
Արման Թաթոյա՞ն, Էդմոն Մարությա՞ն, թե՞... ո՞վ կլինի ՀՀ նախագահի պաշտոնում. պատասխանում են քաղաքացիները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշել էր համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։

Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Իսկ ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիները: Ո՞վ կլինի նախագահի պաշտոնում, հարցի պատասխանը փորձել է պարզել «Նովոստի-Արմենիա»-ի տեսախցիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:-0-