Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը

09.06.2021, 20:40

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։

«Ի պատասխան քաղաքացիների հարցադրումների, հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը տեղադրված է դեսպանատան Facebook–յան էջում։

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»։–0–