438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկը՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի էքսկլյուզիվ հովանավոր (ՖՈՏՈ)

20:35
28 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է: Համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս համերգով մեկնարկեց «Հայաստան 301» նոր նախագիծը, որի նպատակն է աշխարհի հայությանը համախմբել «Զինվորի տան» շուրջ, մեր հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին բազմակողմանի (բժշկական, սոցիալական, կրթական, նյութական) օգնություն ցուցաբերելու գաղափարի շուրջ։ Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կենտրոնը ստեղծվել է 2018 թ., «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Կենտրոնին մեծապես աջակցում են տարբեր կազմակերպություններ և անհատ բարերարներ: Կենտրոնի գործընկերներից է նաև Արդշինբանկը։

Ардшинбанк.JPG

Ինչպես նշում է վարչության նախագահ Արտակ Անանյանը. «Արդշինբանկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համագործակցում է դրա գործունեության գրեթե առաջին օրերից։ Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է մեր հերոսների վերականգնողական կենտրոնին աջակցելու համագործակցության շրջանակներում: Մեր մեծ շնորհակալությունը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբին: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ երկար տարիներ աջակցում է հայ ժողովրդին։ Մաեստրոյի համերգները Հայաստանում միշտ տոն են»:

Համերգից հետո, դիմելով ներկաներին, Վլադիմիր Սպիվակովը մասնավորապես ասաց. «Մենք բոլորս երազում ենք խաղաղության մասին և երջանիկ ենք ձեզ հետ այսօր այստեղ լինելու համար: Մենք եկել ենք Երևան՝ աջակցելու Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին՝ այս իսկապես եզակի նախագծին։ Ես շատ եմ ցանկանում, որ նման տներ ստեղծվեն նաև մեզ մոտ՝ Ռուսաստանում։ Հիմա դժվար ժամանակներ են, բայց այս դժվարին ժամանակներում ես միշտ ձեր կողքին կլինեմ: Չմոռանանք, որ իրերը ստեղծված են օգտագործելու համար, իսկ մարդիկ՝ նրա համար, որ իրենց սիրեն»:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել