Արդարադատության նախարար է նշանակվել. նա 28 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանագիրը Սարգսյանը ստորագրել է 2019թ.–ի հունիսի 19–ին։
Ավելի վաղ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարական է տվել, իսկ հունիսի 12-ին Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան որոշումը:Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում:
· 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
· 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
· 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
2012-2013 թվականներին Բադասյանը եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ։
· 2013-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
· 2014-2015 թթ. - Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
· 2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
· ՀՀ հարկային համակարգին վերաբերող ձեռնարկների հեղինակ
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:
Ամուսնացած է: -0-