Արցախի դրոշն ու դահլիճի բուռն ծափահարությունները. բողոքի ակցիա «Գայանե» բալետի ժամանակ (ՎԻԴԵՈ)
30.04.2022,
15:19
Արցախի դրոշն ու դահլիճի բուռն ծափահարությունները. բողոքի ակցիա «Գայանե» բալետի ժամանակ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին բեմադրված «Գայանե» բալետն ընդմիջվել էր բողոքի ակցիայի պատճառով:
Դահլիճում նստած տղամարդը ոտքի է կանգնել, բարձրացրել Արցախի դրոշը և հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
«Այսօր «Գայանե» բալետն եք նայում, մի քանի ամիս հետո նայելու եք «Մեհրիբան» բալետը», - ասաց նա:
Թատրոնի աշխատակիցները դուրս հանեցին տղամարդուն դահլիճից բուռն ծափահարությունների ներքո:
Դահլիճից մարդիկ վանկարկում էին. «Նա ճիշտ է ասում»:-0-