431.27
5.71
396.02
-8
Եղանակը Երևանում
Հայ

Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում․ ներկայացվել է հերթագրման կարգը (ՎԻԴԵՈ)

18:40
08 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։

Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
17:37
27 Հունվարի 2023
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ (ՎԻԴԵՈ)
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը. ՎԻԴԵՈ
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի