Ամպրոպային ամպը Երևանի արևմուտքում.Սուրենյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

01.10.2021, 16:22
Ամպրոպային ամպը Երևանի արևմուտքում.Սուրենյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
Ամպրոպային ամպը Երևանի արևմուտքում.Սուրենյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել։

«Ամպրոպային ամպը Երևանի արևմուտքում», – գրել է Սուրենյանը։ 

Այժմ Երևանում անձրևային եղանակ է։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերում կտատանվի ցերեկային ժամերին +17...+22 աստիճանի սահմանում։–0–