427.84
4.75
387.33
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ Երևանում նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ

18:26
21 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ, այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և բացման կապակցությամբ մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ:

Նոր «Մալաթիա» մասնաճյուղը աշխատելու է Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն, թեˊ օֆլայն եղանակով:

Երեքշաբթի Ամերիաբանկի մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ներկայացվել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31-ը ներառյալ:

Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար ներառում են.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար ներառում են.

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արմա Բարսեղյանը, այս տարի բանկը բացել է արդեն 5 մասնաճյուղ՝ 4-ը Երևանում և 1-ը՝ Հրազդանում:

«Մենք կշարունակենք մեր ցանցի ընդլայնման քաղաքականությունը, ամեն տարի կբացենք 1-2 մասնաճյուղ, որպեսզի բավարարենք բնակչության պահանջներն այնտեղ, որտեղ կենտրոնացված են մեր հաճախորդները», - ասաց նա:

Բարսեղյանը նշեց, որ բանկի մասնաճյուղերում գործարքների 10 տոկոսից պակասն է իրականացվում, բայց քանի որ հաճախորդների բազան անընդհատ ընդլայնվում է, տարեկան 1-2 մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն լինում է։

Ամերիաբանկի մասնաճյուղային և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ այս մասնաճյուղն առաջինն է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է Ամերիաբանկի 23 մասնաճյուղ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:52
26 Ապրիլի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը
15:16
26 Ապրիլի 2023
Միլանից Երևան փորձել են ներմուծել 50 մլն դրամի բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ (ՎԻԴԵՈ)
Միլանից Երևան փորձել են ներմուծել 50 մլն դրամի բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ. ՎԻԴԵՈ
13:23
26 Ապրիլի 2023
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը. ՎԻԴԵՈ
12:36
26 Ապրիլի 2023
Սեքսուալ գործողություններ, պաշտոնեական կեղծիք, շորթում. ՀՀ–ում մեկ օրում հանցագործության 79 դեպք է բացահայտվել
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք
11:53
26 Ապրիլի 2023
Պատմական թռիչք. 90–ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել (ՖՈՏՈ)
Պատմական թռիչք. 90–ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել. ՖՈՏՈ
11:34
26 Ապրիլի 2023
Գետափ-Մարտունի ճանապարհի 7-րդ կիլոմետրը շարունակում է միակողմանի երթևեկելի մնալ, կամրջի փլուզման վտանգ կա
Գետափ-Մարտունի ճանապարհի 7-րդ կիլոմետրը շարունակում է միակողմանի երթևեկելի մնալ, կամրջի փլուզման վտանգ կա
00:01
26 Ապրիլի 2023
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
23:56
25 Ապրիլի 2023
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
17:15
25 Ապրիլի 2023
digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում
Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ
15:15
25 Ապրիլի 2023
«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 41 անձ բերման է ենթարկվել
Ի՞նչ են գտել իրավապահները «Պոլիգրաֆ» ակումբում. ՔԿ–ն պարզաբանում է
14:14
25 Ապրիլի 2023
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
13:55
25 Ապրիլի 2023
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան համակարգ