395.93
6.5
396.21
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով

16:19
30 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: 

Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև  31.12.2022թ.-ը ներառյալ

Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  •  Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
  •  VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն)

Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2  ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  •  Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:

Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ.  Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 - 17:00:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:51
09 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
23:39
08 Նոյեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
20:20
08 Նոյեմբերի 2022
ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը մեղադրվում է մոտ 100 հազար դոլար հափշտակելու մեջ
ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը մեղադրվում է մոտ 100 հազար դոլար հափշտակելու մեջ
18:40
08 Նոյեմբերի 2022
Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում․ ներկայացվել է հերթագրման կարգը (ՎԻԴԵՈ)
Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում․ ներկայացվել է հերթագրման կարգը. ՎԻԴԵՈ
18:37
08 Նոյեմբերի 2022
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
20:40
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը (ՖՈՏՈ)
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՖՈՏՈ
18:42
07 Նոյեմբերի 2022
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
16:30
07 Նոյեմբերի 2022
Ջերմուկում ճոպանուղին չի գործում ադրբեջանական գնդակոծությունից հետո վնասվելու պատճառով. մարզպետ
Մարզպետն ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում, եթե ճոպանուղու աշխատանքը վերականգնվի, սակայն չի բացառում հակառակորդի կողմից հնարավոր հարձակման ռիսկը
10:08
07 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
09:59
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
22:23
04 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:00
04 Նոյեմբերի 2022
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով