Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք (ՎԻԴԵՈ)

02.08.2021, 13:05
Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը.ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը, հաղորդում է «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը: 

Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

· Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

· Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

· Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

· VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

·  Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

·  Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

·   Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Ի դեպ, սեպտեմբեր ամսից «Էրեբունի» մասնաճյուղը շարունակելու է իր գործունեությունը ոչ ստանդարտ գրաֆիկով` աշխատելով երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: 

Երկարացված գրաֆիկով ` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.

· «Արշակունյաց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ

· «Արշակունյաց պլյուս» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ «Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ

·  «Երիտասարդական» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0009, Իսահակյան 22/8

·  «Քոչար» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0012, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն

·   «Նոր Նորք» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0056, Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն

·  «Դ ալմա» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն

· «Մաշտոց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Մաշտոցի 20/4, Անցում N1 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–