«Ամեն գրադի խփելուց մտածում էինք, որ վերջին վայրկյանն ա». կին հետախույզը եկել է մեկամյա որդուն տեսնի և նորից վերադառնա առաջնագիծ (ՎԻԴԵՈ)
06.11.2020,
19:38
«Ամեն գրադի խփելուց մտածում էինք, որ վերջին վայրկյանն ա». կին հետախույզը եկել է մեկամյա որդուն տեսնի և նորից վերադառնա առաջնագիծ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում հրապարակել է ռեպորտաժ հերոս մի կնոջ մասին, ով իբրև հետախուզական խմբի հրամանատարի տեղակալ պատերազմի առաջին իսկ օրից կռիվ է տվել թշնամու դեմ։ Ի դեպ, կինը մեկամյա որդու մայրիկ է։
«Երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն էր իմ համար, ըտենց վայրկյան չկար, որ իր մասին չմտածեմ։ Շատ էի կարոտում։ Շատ մեկ–մեկ էի զանգում։ Մի անգամ հեռախոսը տվեցին, որ իր ձայնը լսեմ, սկսեց լացել, ավելի շատ նեղվեցի ու սկսեցի ընդհանրապես չզանգել»,– նշում է ռեպորտաժի հերոսուհին։
Ենթակաների հետ հատուկ գործողություններ իրականացրած մեր հերոսուհին ցավով է նկատում, որ պատերազմի պատճառով ոչ ինքը, ոչ էլ մեկ այլ ուղղությունում մարտնչած զինվորական ամուսինը ներկա չեն եղել որդու առաջին տարեդարձին։ Փոխարենը երկուսն էլ գիտակցել են, որ կռվում են նախևառաջ իրենց զավակի ապահով ապագայի համար։
«Մենք գիտակցում ենք, որ եթե մենք հիմա ոչ մի բան չանենք, վաղը կլինի ավելի վատ», – ասում է նա։
Հասկանալի պատճառներով իր և ենթակաների արածի մասին չբարձրաձայնող հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկը խոստովանում է, որ միայն Աստծուն է հայտնի, թե ինչի միջով են անցել անցած մեկ ամսվա ընթացքում, սակայն երբեք չեն հուսալքվել, հավաքել են ուժերն ու նորից ու նորից բռնվել մարտի։
«Մեզ թվում էր, որ արդեն հետ չենք գա։ Երբ որ Ջաբրայիլում էինք, մեզ իրոք թվում էր, որ դա վերջին պահն ա ու ամեն գրադի խփելուց մտածում էինք, որ վերջին վայրկյանն ա, որ ապրում ենք։ Միշտ ասում էի` էլի երեխուն չեմ տեսնի, չեմ գրկի։ Հետո էս մի վայրկյանն անցնում էր, չէ` հըլը որ ապրում ենք», – պատմում է նա։
Հետախուզական խմբի փոխհրամանատարն օրեր առաջ է վերադարձել առաջնագծից, հանդիպել վիրավոր ամուսնուն և գրկել փոքրիկին։
«Մի ամիս հետո, երբ եկանք տուն, ես ու ամուսինս մտանք, երեխան մեզ ընդհանրապես չճանաչեց, սկզբից նայեց–նայեց, զարմացավ, մտածեց` միթե եկել են տուն, վերադարձել են», – հիշում է կին հետախույզը։
Հերոսուհին շեշտում է, որ կարոտն էլ չառած, կարճ ժամանակ անց ինքն ու ամուսինը կրկին մեկնելու են առաջնագիծ։ Դա է պահանջում իր զավակի ապահով ապագան, դա են պարտադրում զոհված զինակիցների մասին հուշերը։
«Ոնց որ ես իմ գործը կիսատ եմ թողել ու վերադարձել եմ, նույնն էլ ամուսինս։ Վիրավոր է, հիմա կապաքինվի, նորից ուզում ա վերադառնա։ Մենք երբեք կիսատ գործն անավարտ չենք թողնում», – նշում է կին հետախույզը։–0–

Загружается новость ... "Лево"