Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան
27.05.2022,
11:15
Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում մայիսի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Առաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` հասնելով +33–ի։
Հանրապետության տարածքում մայիսի 27-28-ին, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Ամենաշոգ եղանակը կգրանցվի երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերին Արարատի մարզում, որտեղ կգրանցվի +31...+34 աստիճան։ Արմավիրի մարզում և Վայոց Ձորի նախալեռներում այդ օրերին կանխատեսվում է +31...+33 աստիճան, Սյունիքի հովիտներում և Արցախում` +28...+32։–0–