Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին

19.03.2021, 14:19
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 19  մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խնդիր տեսնում է կորոնավիրուսի աճի պարագայում նախընտրական քարոզարշավի անցկացնելու մեջ, սակայն անհրաժեշտ է համարում այս ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:  

Загружается новость ... "Лево"

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  մարտի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի թվերի աճի պարագայում իշխանությանը չի մտահոգում, որ նաև նախընտրական քարոզարշավները կնպաստեն աճին:

«Այո, կա նման խնդիր, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ և հարցեր, որոնք շատ ավելի կարևոր են ձեր նշած խնդրից: Մենք պետք է ընտրություն կատարենք, թե իրավիճակից ինչ լուծում գտնենք: Կարծում եմ, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, – ասել է Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նախորդ տարի Արցախում տեղի ունեցան ընտրություններ կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակահատվածում,  և ի հեճուկս տարբեր գնահատականների՝ ազդեցություն չեղավ:

Հիշեցնենք, որ մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով։–0–