416.29
4.22
388.08
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

18:15
02 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրա­կա­նացնելով կազմակերպական-տնօրին­չա­կան ու վար­չա­տնտեսական գործա­ռույթ­ներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակեր­պության ֆինանսական միջոցները, հանդի­սա­նալով պաշ­տո­նատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգ­տա­գործելով, խաբեութ­յամբ ուրի­շի զգալի չափերով գումարներին տիրանալու նախ­նա­կան դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմա­կեր­պությունում որ­պես խոհարարի օգնական աշխա­տան­քի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատա­վարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնե­լով՝ իրա­կան աշխատավարձի փո­խա­րեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առ­ձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատա­վարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:

Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխա­տակազմի Թումանյանի սո­ցիա­լական ծառա­յութ­­յան տարած­քային գործակալություն ներ­կայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անա­պա­հովության գնահատման համա­կար­գում ընդգրկելուն օժանդա­կելու ու վերջինիս ընտանի­քին հավել­յալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումնե­րով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագ­րութ­յուններով վավե­րաց­րել են իրավունք վերապահող, պաշտո­նեա­կան փաստա­թուղթ հանդիսա­ցող՝ իրավաբա­նա­կան նշա­նակություն ունեցող փաստեր հավաս­տող, բո­վան­դակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառել 37-ամյա խոհարարի օգնականի աշխատավար­ձի չա­փի վերաբեր­յալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկ­վել է ընտանիքների անա­պա­հո­վութ­յան գնահատ­ման համակարգում և ձեռք բերել նպաս­տի իրավունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
28 Ապրիլի 2024
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է տավուշցիների մտահոգությունը սահմանազատման գործընթացի կապակցությամբ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
21:37
28 Ապրիլի 2024
Ընդդիմադիր պատգամավոր․ տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (ՎԻԴԵՈ)
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. ՎԻԴԵՈ
23:33
27 Ապրիլի 2024
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Ոստիկանները խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը  ոտքի շրջանում վնասվածք է ստացել
21:29
27 Ապրիլի 2024
Ի՞նչ է տեղի ունեցել նախօրեին Կիրանց–Ոսկեպար ճանապարհին․ զինծառայողների ուղերձը (ՎԻԴԵՈ)
Քննչականից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՎԻԴԵՈ
21:12
27 Ապրիլի 2024
Կիրանցում բողոքի ակցիաներին մասնակցող երեխաները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ․ ՄԻՊ
Կիրանցում բողոքի ակցիաներին երեխաներ են մասնակցել, նրանք հոսպիտալացվել են
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր