Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ. ԶԼՄ

16.05.2021, 23:25
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են։

Այս մասին «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը։

Մինասյանին այլ մանրամասներ հայտնի չեն, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։ 

«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել», – ասել է նա։ 

Բանակցությունները կշարունակվեն 2 օրից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել։–0–