Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ
13.07.2023,
09:24
Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշենք, որ Ադրբեջանը հուլիսի 12-ին երեք անգամ է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել է 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:-0-
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշենք, որ Ադրբեջանը հուլիսի 12-ին երեք անգամ է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել է 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:-0-