Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

20.10.2022, 20:50
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:-0-