Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն
29.08.2021,
13:23
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։
Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։
Հայկական կողմից տուժածներ չկան։-0-