Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել տեղեկություն իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակման մասին.ԱԱԾ–ն հետախուզական միջոցառումներ է իրականացնում

27.08.2021, 13:43
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Հայաստանին է փոխանցել տեղեկություն իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակման մասին.ԱԱԾ–ն հետախուզական միջոցառումներ է իրականացնում
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել տեղեկություն իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակման մասին.ԱԱԾ–ն հետախուզական միջոցառումներ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ 

Загружается новость ... "Лево"

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:–0–