+6
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի հարձակումների հետևանքով վիրավորվել է 36 զինծառայող. ՔԿ–ն ներկայացնում է մանրամասներ 30 քրգործերով (ՖՈՏՈ)

23:54
16 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են շուրջ 150 կրակոց, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

обстрел, Тавуш

Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (մահափորձ) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ:

обстрел, Тавуш

«Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա», – նշվում է գերատեսչության հաղորդագության մեջ:

обстрел, Тавуш

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

обстрел, Тавуш

Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:–0–

обстрел, Тавуш

обстрел, Тавуш

обстрел, Тавуш

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
13:53
21 Մարտի 2024
Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն
12:25
21 Մարտի 2024
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ վարկանիշ
Հայաստանը համարվել է տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը
11:54
21 Մարտի 2024
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
09:36
21 Մարտի 2024
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը