Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին հարձակվել է հայկական դիրքերի վրա, փոխհրաձգությունը շարունակվում է

10.12.2021, 14:28
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին հարձակվել է հայկական դիրքերի վրա, փոխհրաձգությունը շարունակվում է
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին հարձակվել է հայկական դիրքերի վրա, փոխհրաձգությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Загружается новость ... "Лево"

«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։–0–