633.3
7.2
519.57
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈւ–ն անօրինական առաջխաղացում է ունեցել դեպի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ.ՄԻՊ–ն այցելել է Սյունիք (ՖՈՏՈ)

18:21
14 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը։

Ինչպես նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook–յան էջում, Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին հանդիպումներ է ունեցել Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների հետ:

Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սև լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները. ադրբեջանական զինված անձինք մայիսի 12-ին անօրինական առաջխաղացում են ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ:

Загружается новость ... "Лево"

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինվորականների այդ արարքը բացարձակ զուրկ է որևէ իրավական հիմքից:

Գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը ահազանգել են, որ Սև լճի տարածքում ու դրանից ներս` դեպի իրենց բնակավայրերը ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է իրենց կենսական իրավունքները, վտանգում են իրենց անվտանգությունն ու խաղաղ կյանքը:

«Մասնավորապես, բնակիչները նաև նշել են, որ նրանք չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից:

Հիմնավորումների թվում է նաև այն, որ անասնապահությունը բնակիչների հիմնական եկամտի և ապրուստի աղբյուրն է, իսկ գյուղերի արոտավայրերը գտնվում են Սև լճի և դրան հարակից տարածքում:

Գյուղերի բնակիչների բարձրացրած այս և մյուս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կամփոփի, որի հիման վրա կձեռնարկվեն նրանց իրավունքների, այդ թվում՝ անվտանգությանը և կենսական կարիքների ապահովմանն ուղղված քայլեր:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
09 Հունիսի 2021
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին.ԱՆ
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին
15:42
09 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել
14:55
09 Հունիսի 2021
«Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց». OeEB–ի կառավարող տնօրեն (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի կառավարող տնօրեն Կլեմենս Շտադլերը խոսում է 2020թ-ին բանկի առջև կանգնած խնդիրների,Ամերիաբանկի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի մասին.ՎԻԴԵՈ
12:04
09 Հունիսի 2021
Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով.ՎԻԴԵՈ
11:30
09 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
11:20
09 Հունիսի 2021
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին.ՎԻԴԵՈ
10:40
09 Հունիսի 2021
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով
10:15
09 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ
10:09
09 Հունիսի 2021
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է