412.75
5.12
388.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի մի քանի ընտանիքի ջուրը, զրկել արոտավայրից.ՄԻՊ–ը մանրամասնում է (ՖՈՏՈ)

22:12
29 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով լուսանկարը։

Մասնավորապես, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ այսօրվա այցի ընթացքում տեղեկացել են, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին։

Դրանից բացի, Գևորգ Ավագյանն իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբյուրն է:

«Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել, քանի որ ճանապարհը հաղթահարելը չափազանց բարդ է, աշխատանքի ժամերով պայմանավորված՝ բացարձակ անհարմար և այս ամենն իր աշխատանքը դարձրել են անեկամտաբեր: Մարդը պարզապես զրկվել է իր և ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից», – նշում է Թաթոյանը։

Այս նույն ընտանիքը զրկվել է նաև իր արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այդ տարածքներում։

«Փաստերն ակնհայտ են հաստատում, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից: Նրանց արարքները հանցավոր բնույթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչությանը (հատկապես սահմանային բնակավայրերում) էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում», – նշվում է Թաթոյանի հայտարարության մեջ:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է