Ադրբեջանցիները ծաղրում են գերեվարված 18–ամյա հայ զինծառայողին. Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11:58
23 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է մի շարք միջազգային ատյանների գերեվարված հայ զինծառայող Էրիկ Խաչատրյանի հարցով։
Նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինծառայողները ստորացնում է հայ երիտասարդին։
«Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։ Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որևէ տեղեկատվություն չի եղել», – նշել է Զոհրաբյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, Էրիկը կռվել է Ջաբրաիլում։ Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։
Պարզ չէ անգամ այս տեսանյութը երբ է արվել։
«Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։ Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։ Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։ Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք», – նշել է Զոհրաբյանը։–0–
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ–ի գործող նախագահին և այլ կառույցներին
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ