ARARAT լեգենդար կոնյակը և Խնձորեսկի գորգերը կբացեն «Կենդանի պորտալներ» «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում (ՖՈՏՈ)

26.06.2024, 12:19
Հայկական ARARAT  կոնյակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համատեղ սկսել է միջոցառումների շարք․ ՖՈՏՈ
ARARAT լեգենդար կոնյակը և Խնձորեսկի գորգերը կբացեն «Կենդանի պորտալներ» «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսկ․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համատեղ սկսել է միջոցառումների շարք։

Կոտրելով կարծրատիպեր

Հայաստանի երկու խորհրդանիշերն, ինչպես միշտ, կոտրում են կարծրատիպերը։ Սփոյլեր․ հուլիսի 7-ից 14-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ավանդական կարմիր գորգ չի ունենալու։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ հետայսու փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ 

«Ոսկե ծիրան» XXI կինոփառատոնի բացման արարողության համար AHA Collective ստեղծագործական հարթակը նկարիչ-դիզայներ Դավիթ Քոչունցի հետ համատեղ թողարկել է գորգերի շարք։ Ցուցահանդեսի համակարգող Նայիրի Խաչատուրեանը կին վարպետների գործած 7 բացառիկ գորգերը միավորել է մեկ «Տեղորոշում» հավաքածուի մեջ: Դրանք կներկայացվեն հուլիսի 7-ին՝ նոր էջ բացելով կինոփառատոնի ծիսական մշակույթում։

«Համարձակ Խնձորեսկ» ցուցադրություն

ЕКЗ

Փառատոնի բացման արարողության նախաշեմին ARARAT թանգարանը, «Ոսկե ծիրանը» և AHA Collective հարթակը ներկայացնում են դիզայներ Դավիթ Քոչունցի մյուս աշխատանքների ցուցահանդեսը՝ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն, որը կյանքի է կոչվել սյունյաց գորգագործների կողմից Վերիշեն գյուղում։ Ցուցահանդեսի համակարգողը Նայիրի Խաչատուրեանն է։

«Համարձակ Խնձորեսկ» ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։

«Համարձակ Խնձորեսկ» ցուցադրությունը բացվել է ARARAAT թանգարանում հունիսի 25-ին, այն կտևի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։

Համարձակ գաղափար

ЕКЗ

«Ժամանակակից մշակութային աշխարհը որոշակի իմաստով թեժ պայքար է մարդկանց ուշադրության և տպավորությունների համար։ Եվ գաղտնիք չէ, որ ցանկացած կինոփառատոն վաղուց արդեն դադարել է լինել միայն ու միայն արժանի կինոյի ստուգատես։ Տասնամյակների ընթացքում կինոփառատոները պարուրվեցին սիմվոլիզմով, որը և հաճախ հյուսում էր այս կամ այն կինոփառատոնի պատմությունը», – ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նա հիշեցրեց Կաննի փառատոնի լեգենդար նախագահ լեգենդար Ժիլ Ժակոբի մասին, ով տարիներ շարունակ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ մեկնում էր իր ձեռքն աստիճաններով բարձրացող դերասաններին՝ խորհրդանշորեն բերելով իրենց փառատոնի օլիմպոս։

«Կարծում եմ, կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ։ Վերափոխել փառատոնի այս դրվագը թերևս որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից։ Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկեր ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է վարպետությունը։ Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները և հրավիրում մշակույթը բացահայտելու ճամփորդության», - նշեց Սարիբեկյանը։

Նրա խոսքով, վարպետության մեկ այլ դրսևորում են հայկական գորգագործության հարուստ ավանդույթները։

20 տարվա համագործակցություն

«Շատ ուրախ ենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի հերթական միջոցառումը` գեղեցիկ ցուցահանդեսն, անցկացվում է մեր թանգարանում։ Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի», – նշեց ARARAT թանգարանի տնօրեն Առնո Թադևոոսյանը։

ЕКЗ

Նոր ավանդույթներ

«Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը», – ընդգծել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Նա խոստովանել է, որ ավանդույթներից հրաժարվելու որոշումը հեշտ չէր, բայց միանշանակ աջակցություն ստացավ փառատոնի ղեկավարության կողմից։ Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ էլիտարության և պաթոսի հետ կապված միտումները այժմ վերաիմաստավորվում են։

Նա տեղեկացրեց, որ ամեն տարի գորգերն անկրկնելի կլինեն, ինչպես փառատոնի պաստառներն ու ֆիլմերը։

Նոր իմաստներ

ЕКЗ

«Գորգագործության արվեստը հայկական մշակույթի հնագույն դրսեւևորումներից է, որը հայտնի է ողջ աշխարհում։ Շատ ուրախ եմ, որ 2023 թվականին AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ սկսեցին նոր իմաստներ փնտրել այս հնագույն արվեստում և փորձեցին նոր ձևեր ներմուծել։ Շատ կարևոր է, որ և՛ արվեստը, և՛ սիմվոլները շարունակաբար սնվեն, ընդլայնվեն և արտացոլեն արդի թեմաներ»,- ասաց արվեստաբան, ցուցահանդեսի համակարգող  Նայիրի Խաչատուրեանը։

Նրա խոսքով, հասարակության մեջ այսպես են ձևավորվում նոր դիսկուրսներ և ավելի լավ է սահմանվում անցյալի ու ներկայի երկխոսությունը։

«Կոտրելով և միևնույն ժամանակ ստեղծելով փառատոնի կարմիր գորգի նոր խորհրդանիշ՝ «Տեղորոշում» հավաքածուն առաջարկում է նոր ծիսակարգ՝ առաջին պլան բերելով բարձրացված արդիական խնդիրները, այդ թվում՝ փառատոնի տարբեր ֆիլմերում»,- ընդգծեց Խաչատուրեանը։

Կարմիր գորգը՝ որպես մեդիա

ЕКЗ

«Ինձ համար կինոն շատ կարևոր է: Կինոյի հետ կապն ինձ ձևավորել է որպես նկարիչ և մինչև հիմա մտքի ու ոգեշնչման անփոխարինելի աղբյուր է: «Ոսկե ծիրանը» Հայաստանի ամենամեծ կինոփառատոնն է, որտեղ բազմաթիվ հյուրեր քայլում են կարմիր գորգի վրայով: Այս առումով, դա ինքնատիպ մեդիա է, որը կարող է անվերջ մտորումների առիթ դառնալ»,- խոստովանեց Քոչունցը։

Երկու արվեստագետներն էլ շնորհակալություն հայտնեցին Երևանի կոնյակի գործարանին և ARARAT թանգարանին իրենց ստեղծագործական գտածոները կիսելու բացառիկ հնարավորության համար, քանի որ գորգերը կարելի է համարել «Կենդանի պորտալ»:

Բացման տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղմամբ։