420.79
4.21
388.47
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ն պարզաբանել է իրավիճակը Թորոսյանի հրաժարականի շուրջ

12:43
26 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է իրավիճակը նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ։ 

Загружается новость ... "Лево"

«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է», – նշել է նա Facebook–յան իր էջում: 

Նիկողոսյանը հայտնել է, որ նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: 

«Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում: Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,– նշել է Նիկողոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին ստորագրել է որոշում, որի համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ։

Հայկական սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է քննարկվում է Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Փակվել է ոչ միայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-յան պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մուտք գործելու ժամանակ, նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է, սեփականատերը ջնջել է բովանդակությունը կամ սահմանափակվել մուտքը: Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին եզրակացություններ անել՝ ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարվելու առաջին ազդանշանն է: Երկար ժամանակ է ինչ շրջանառվում են լուրերն այն մասին, թե նա կթողնի իր պաշտոնը, ինչպես կառավարության կորոնավիրուսի դեմ վարած քաղաքականության, որը, ըստ որոշ սոցցանցերի օգտատերերի, ձախողվել է, այնպես էլ ոլորտում բարձր մակարդակի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ նէլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թորոսյանի դեմ հարուցված վարույթն է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ