ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել

24.12.2021, 11:12
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, կատարվել է 6236 թեստավորում, 407 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5119 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 4843 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել 2522916 թեստավորում:-0-