ԱՆ-ն առաջիկայում կհայտնի, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի լինեն. Ավանեսյանը՝ քովիդային սահմանափակումների մասին

17.02.2022, 13:01
Ավանեսյանը հայտնեց, որ առաջիկայում կհայտնեն, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի լինեն. Ավանեսյանը՝ քովիդային սահմանափակումների մասին
ԱՆ-ն առաջիկայում կհայտնի, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի լինեն. Ավանեսյանը՝ քովիդային սահմանափակումների մասին
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն եւ որոշակի նպատակի հասնելուն»:

Ավանեսյանի խոսքով, հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան եւ ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:

«Սահմանափակումների մասով մեր մասնագիտական թիմը քննարկում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի լինեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից Հայաստանում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:-0-