ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։
Այս մասին նշվում է դեսպանատան Twitter–ի էջում։
Թրեյսին և Մակունցը վերահաստատել են, որ հետամուտ են ժողովրդավարության ամրապնդմանն ու օրենքի գերակայությանը Հայաստանում։
«Քաղաքական բռնությունն ու վախը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», – ասել է ԱՄՆ դեսպանը։
Նախօրեին երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Մեկնաբանություններում նման հայտարարությունը գնահատել են որպես հասարակությանն ուղղված սպառնալիք, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Հետո «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ հայտարարեցին մանդատը վայր դնելու մասին։
Երևանում վերջին օրերին անցկացվում են բողոքի մասշտաբային ակցիաներ, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել են Փաշինյանի կողմից արցախյան հայտարարության ստորագրման պատճառով, որով նախատեսվում են տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին։–0–