ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
25.02.2021,
16:27
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասել է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները թե քննարկվեն, թե բացհայտվեն: Հայաստանում այսօր տեղի ունեցող գործընթացները պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորել է, որ ստեղծված լարված իրավիճակում կարողանան գործընթացները վերադարձնել քաղաքական հուն, բերել ԱԺ, ծավալել քննարկում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ստորագրահավաքը սկսվել է: Նա հույս հայտնեց, որ նիստը կկայանա:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:–0–