412.75
5.12
388.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ում թեժ է. «Արցախը ուրացողը դավաճան է», անվտանգության աշխատակիցները հեռացրին Գեղամ Մանուկյանին (ՎԻԴԵՈ)

14:07
26 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ անվտանգության աշխատակիցները հեռացրեցին «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ամբիոնի մոտից, երբ նա Արցախն ուրացողներին անվանեց դավաճան։

«Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախից ուրացել», – հայտարարեց նա այսօր ԱԺ–ում։

Այդ խոսքերից հետո ԱԺ–ում նախագահող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, չզսպելով վրդովմունքը, ընդհատեց Մանուկյանին և հիշեցրեց էթիկայի կանոնների մասին։

«Դուք ինչ–որ մեկին նոր մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք», – պահանջեց Ռուբինյանը։

Մանուկյանը նշեց, որ բառացի կներկայացնի Վիգեն Խաչատրյանի («Իմ քայլը» խմբակցությունից, խմբգր.) խոսքը, ինչին ի պատասխան Ռուբինյանը հայտարարեց. «Այսինքն, հիմա դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում»։

Դրանց հետո փոխխոսնակը հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը։

Պատգամավորը հրաժարվեց հեռանալ ամբիոնի մոտից, ինչից հետո Ռուբինյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներին։

Մի քանի օր առաջ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ ««Հայաստանն ապագա չունի առանց Արցախ» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ երաշխավորել Արցախի ապագան»։ Նրա խոսքով, դա  «չի նշանակում հրաժարվել Արցախի խնդիրը լուծելու նպատակից, սակայն գերնպատակ է Հայաստանը, այլ ոչ թե Արցախը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ