ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ի մոտ այս րոպեներին բողոքի ակցիա է, որի մասնակիցները պահանջում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից անվստահության քվե հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հավաքվածները հայտարարում են, որ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։
Դեպքի վայրում հերթապահում են ոստիկաններ ու ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։
Ակցիայի մասնակիցները ծեծի ենթարկեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին և ձվեր նետեցին պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ժամը 11–ին ԱԺ–ում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, որը նախաձեռնել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Օրակարգին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղմամբ։–0–