424.05
4.3
402.48
+8
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳՆ-ն կապի մեջ է Իրանի գործընկերների հետ, փորձ է արվում համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել․Պապիկյանը՝ Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի մասին

21:13
15 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տեղեկություններին այն մասին, թե ադրբեջանցիներն այսօր իրանցի երկու վարորդի են ձերբակալել  Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում։

Загружается новость ... "Лево"

Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ադրբեջանցիներն այսօր իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբակալել։

«Վստահ չեմ, որ նման բան տեղի է ունեցել, դեռ պաշտոնական խողովակներով պետք է ճշտենք այդ ինֆորմացիան»,- նշեց փոխվարչապետը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց, թե ադրբջանցիները դեռ որքա՞ն պետք է շարունակեն մնալ այդ տարածքում, արդյոք իշխանություններին չի մտահոգում Հայաստանի տնտեսական անվտանգությունը մասնավորապես այն համատեքստում, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների 40%-ն իրականանում են այդ ճանապարհով։

«Խնդիրը պարզ չէ, բարդ խնդրի առաջ ենք կանգնած, դա փաստ է։ Բայց ունենք Հ-46 ճանապարհը (Տաթև -Աղվանի – Կապան, խմբգր․), որի շինարարությունը սկսելուց առաջ ընդդիմությունը շատ քննադատեց մեզ, այդ ճանապարհի կառուցումը մեզ հնարավորություն է ստեղծում, որ մենք կարողանանք փոքր ի շատե իրավիճակը բարելավել»,–ասաց փոխվարչապետը:

Պապիկյանը նշեց նաև, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է Իրանի գործընկերների հետ, փորձ է արվում համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել և պահել վերահսկողության դաշտում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը
16:12
25 Հոկտեմբերի 2023
Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը
Երևանում այսօր բացվեց Կանադայի դեսպանատունը
15:08
25 Հոկտեմբերի 2023
Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար
13:34
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ
10:07
25 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում