ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ընկերության հաղորդմամբ, մայիսի 22-ին ժամը 10.00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 համարների և Լեո փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հաղորդման մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում