683 դեպք` մեկ օրում.ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերն աճել են, մահացել է 7 մարդ

26.08.2021, 11:05
683 դեպք` մեկ օրում.ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերն աճել են, մահացել է 7 մարդ
683 դեպք` մեկ օրում.ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերն աճել են, մահացել է 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք:-0-