5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

03.11.2023, 16:07
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ից 29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,

Բրազիլիայից թռչնամիս՝ 51000 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով,

Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Փաստաթղթային անհամապատասխանություն արգելվել է ներմուծել․

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։–0–