414.49
4.78
386.98
+21
Եղանակը Երևանում
Հայ

4660 շահառուի տրամադրվել է 53.6 մլրդ դրամի հատուցում. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է տարին

20:23
23 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ներկայում ունի 4 660 շահառու, որից 4243-ը ավելացել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Նշված շահառուներից զոհված են 3 հազար 986-ը, նրանց հասանելիք հատուցումը ստանում է ընտանիքը, անհայտ կորած՝ 98-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

Նա նշեց, որ հիմնադրամը կատարել է 53.6 մլրդ դրամի հատուցում:

«Հիմնադրամը զուտ գումար վճարող կառույց է, այն խողովակն է, որով գումարը հասնում է շահառուին: Մնացած գործընթացները տեղի են ունենում ուժային մարմիններում: Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել»,-ասաց Սաիյանը:

Նրա խոսքով՝ թե որքան կավելանա շահառուների թիվը, կոնկրետ ասել չի կարող, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ:

«Հիմնադրամը տրամադրում է միանվագ 10 մլն դրամ զոհված ու անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200-300 հազար դրամ: Հիմնադրամը տրամադրում է միանվագ 5 մլն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100-200 հազար դրամ»,-ասաց Սաինյանը:

Նա նշեց նաև, որ ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանն էլ իր հերթին նշեց, որ տարվա ընթացքում հիմնադրամը կենտրոնացել է հիմնադրամի գործունեության մասին տեղեկացվածության բարձրացման վրա, հատկապես Հայաստանի սահմաններից դուրս:

«Հայաստանում տեղեկացվածության պակաս չկա, ցավոք, պատերազմը մտել է բոլորի տները: Բոլորս էլ ունենք ընտանիքի անդամ, ընկեր, բարեկամ, հարևան, ով առնչվել է պատերազմի հետ: Կան զոհեր ու հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Դրանով է պայմանավորված, որ կամավոր նվիրաբերությունների շատ մեծ թիվը հենց Հայաստանից է»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ Սփյուռքում հայ համայնքները տեղեկացված չեն հիմնադրամի գործունեությունից: Կան մշտական օգնություն ցուցաբերողները, սակայն նույնիսկ ամենակտիվ համայնքներում, ինչպես, օրինակ ԱՄՆ-ում, տեղեկացվածության պակաս ունեն:

«Այդ պատճառով հիմնադրամի թիմի հիմնական գործունեությունն ուղղված էր թե´ տեղեկացվածության բարձրացմանը, թե´ ֆոնդի հայթայթմանը»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում օրենսդրական փոփոխություն կատարելուց հետո պարտադիր վճարներն արդեն բարձրացվեցին, և գումարը միջինում երեք անգամ աճել է: Նվիրաբերությունների մեծ մասն էլ, հիմնականում իրականացվում է Հայաստանից, սակայն aկտիվություն կա նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:

Սոնա Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ հիմնադրամը նախատեսում է իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ֆինանսական գրագիտությանը:

«Փորձում ենք գնահատել ֆինանսական ոլորտում մեր շահառուների գիտելիքները և հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն, որ հիմնադրամից ստացվող բավականին մեծ և երկարաժամկետ հատուցումները առավելագույնս օգտագործվեն ի բարօրություն իրենց»,-նշեց Բաղդասարյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում