418.24
4.2
388.01
+14
Եղանակը Երևանում
Հայ

39–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

11:40
08 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն;

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:22
10 Մայիսի 2024
Բագրատ Սրբազանն այսօր հրավիրեց նոր հանրահավաքի․ նոր վարչապետի թեկնածուն կորոշվի խորհրդակցությունների արդյունքում
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հույս ունի, որ քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունների արդյունքներով կորոշվի նոր վարչապետի թեկնածուն
11:56
10 Մայիսի 2024
Հայաստանն առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է Գերմանիային
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը
10:59
10 Մայիսի 2024
Մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները
Դասադուլի կոչեր, փակ փողոցներ․ մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները
22:21
09 Մայիսի 2024
Բագրատ սրբազանը կոչ է արել վաղվանից սկսել անհնազանդության ակցիաներ, գործադուլ և դասադուլ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել անհնազանդության ակցիաներ սկսել վաղը ժամը 10:00-ից
22:16
09 Մայիսի 2024
«Կամազը» հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած վարորդը ձերբակալվել է
Բեռնատարի վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է
21:53
09 Մայիսի 2024
Բագրատ արքեպիսկոպոսը նշել է Փաշինյանի հրաժարականի համար անհրաժեշտ գործողությունները
Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է գործողությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար
19:03
09 Մայիսի 2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկ ժամ տվեց Փաշինյանին հրաժարական տալու համար
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկ ժամ ժամանակ է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար
18:56
09 Մայիսի 2024
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան, որը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
12:54
09 Մայիսի 2024
Այսօր՝ մինչև 20:00-ն, ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Վթարի հետևանքով այսօր՝ մինչև 20:00-ն, ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
12:37
09 Մայիսի 2024
ԱԱԾ–ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
ԱԱԾ–ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականություն
21:15
08 Մայիսի 2024
Հայաստանում ծնելիությունը նվազում է
Հայաստանում առաջին եռամսյակում ծնելիության մակարդակը կրճատվել է 8,4% –ով
16:36
08 Մայիսի 2024
Այսօր մինչև գիշերը 2-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. մինչև գիշերը 2-ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում