ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 11.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Հրազդան, Մյասնիկյան Նալբանդյան, Նաիրյան փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում