22 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

20.03.2018, 15:13
22–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
22 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 22–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մարտի 21-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 22-ը ժամը 08։00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-բերդի փող․ 2-րդ, 3-րդ, 5-րդ նրբանցքների և Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–