100 երկիր, 280 ուղղություն․Lufthansa-ն գալիս է Հայաստան (ՎԻԴԵՈ)

13.08.2021, 00:10
100 երկիր, 280 ուղղություն․Lufthansa-ն գալիս է Հայաստան.ՎԻԴԵՈ
100 երկիր, 280 ուղղություն․Lufthansa-ն գալիս է Հայաստան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Աշխարհի ամենահեղինակավոր և հուսալի ավիաընկերություններից մեկը՝ Lufthansa-ն, օգոստոսի 13-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան, հայտարարեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն։

«Դա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճամփորդել աշխարհի 100 երկրներ՝ 280 ուղղություններով։ Այսօր Հայաստան չվերթեր իրականացնող ոչ մի ավիաընկերություններ նման բան չի առաջարկում», - ասաց Վենդեն՝ ավելացնելով, որ դա թույլ կտա Lufthansa Group-ին տեղափոխել տարեկան ավելի քան 100մլն ուղևոր, իսկ Հայաստանին՝ ավելացնել տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը», - ասաց Վենդեն։

Մանրամասները՝ տեսանյութում։-0-