10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

18.04.2018, 10:15
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ 2018թ. ապրիլի 18-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գայի պողոտայի 1, 6,18, 20, 22, 26, 28, 32 համարների:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–