575.37
6.62
485.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կգործի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ. քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)

17:40
02 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր, նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Այցի արդյունքները օրերս քննարկվեցին քաղաքապետարանում: 

Չեխիայի մայրաքաղաքում ուղևորափոխադրումն իրականացվում է 3 տեսակի փոխադրամիջոցով: Հիմնականը մետրոն է, որն ապահովում է ուղևորափոխադրման 48%-ը, տրամվայը՝ 28 և ավտոբուսը՝ 24%-ը: Քաղաքային երթուղիների 70%-ը պատկանում է համայնքին, իսկ 30%-ը սպասարկում են մասնավոր ընկերությունները: 

«Կառավարումն իրականացվում է կառավարման կենտրոնից, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, ո՛ր ավտոմեքենան որտեղ է գտնվում, քանի րոպե է ուշացել, ինչ խնդիրներ ունեն: Տեսախցիկներ կային տեղադրված ինչպես ավտոբուսների դրսի հատվածում, այնպես էլ՝ սրահում, որը հավելյալ հնարավորություն էր տալիս ճիշտ կազմակերպել ուղևորափոխադրումը»,- նշում է քաղաքապետի առաջին տեղակալը: 

Տրանսպորտային համակարգը Պրահայում աշխատում է համաձայն չվացուցակի և օրական սպասարկում է 3,3 մլն ուղևորի, գործում է միասնական տոմսային համակարգ:

«Կար երկու մոտեցում՝ կանխավճարային և հետվճարային: Տոմսերը վաճառում էին րոպեներով, կարող էին տոմս ձեռք բերել նաև ամսական կտրվածքով: Տարբեր սոցիալական խմբերի համար տարբեր արժեքներ էին: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ Երևանում տրանսպորտի համար վճարվող տոմսի սակագինը և Պրահայինը էականորեն տարբերվում են»,- ասում է Հրաչյա Սարգսյանը: 

Երևանի տրանսպորտային բարեփոխմանը միտված այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, ինչպես նաև այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այցելել են հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերություններ:
«Հետաքրքրական էր, որ «Իվեկո» ընկերությունը 2019թ. համար այլևս վաճառքի պատվերներ չէր վերցնում, քանի որ հագեցած էր: «Շկոդան» զբաղվում է տրոլեյբուսների արտադրությամբ. հիմնականում արտադրում են ընթացային մասեր, իսկ թափքը գնում են այլ կազմակերպություններից: Այդ տրոլեյբուսները հնարավորություն էին տալիս երթևեկել 30 կմ՝ առանց անհրաժեշտ գծերի»,- նշում է Հրաչյա Սարգսյանը: 

Երևանյան պատվիրակության այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է չեխական կողմը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատում է. տրանսպորտային համակարգում առկա խնդիրների լուծման մոտեցումները համանման են: 

«Այն պատկերացումները, որ մենք ունեինք WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության համաձայն, այս այցը մեզ հնարավորություն տվեց փաստացի տեսնել թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը: Դա բավականին վստահություն ներշնչեց, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակում ունենալու տրանսպորտային լավ համակարգ»,- ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալը: 

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերություններն իրենց առաջարկներն են ներկայացնում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի տրանսպորտի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը:-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
17:22
06 Օգոստոսի 2020
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
13:41
06 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է