Երևան է բերվել աղբարկղերի նոր խմբաքանակ (ՖՈՏՈ)

24.07.2019, 12:27
Երևան է բերվել լեհական արտադրության աղբարկղերի նոր խմբաքանակ:
Երևան է բերվել աղբարկղերի նոր խմբաքանակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան է բերվել լեհական արտադրության աղբարկղերի նոր խմբաքանակ:

Ինչպես Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել թվով 192 հատ աղբարկղ: «Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ», - նշել է Կուբատյանը:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դժգողություն է հայտնել Sanitek ընկերության գործունեության կապակցությամբ` նշելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժի նման որակի աշխատանք:

Այս տարվա գարնանը Sanitek ընկերությունը տուգանվել է 13 մլն և 26 մլն դրամով մայրաքաղաքում աղբահանության ոլորտում պարտավորությունները չկատարման պատճառով:

Օրերս ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է ֆինանսական դժվարությունների մասին, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից անհիմն և անհամաչափ պատժամիջոցներով և տուգանքներով: Sanitek International ընկերությունն ավելի քան 24,7 մլն դրամի դատական հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ:-0-