412.76
4.77
386.62
+20
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)

13:06
20 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում, հաղորդում է ԵԿԳ-ի մամուի ծառայությունը։

2022 թվականի մայիսին «X-Drive» ավտոդպրոցում անցկացվել են մի շարք դասընթացներ, թե՛ գործնական և թե՛ տեսական ձևաչափերով, որոնք ուսանողներին ներկայացրել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վտանգներն ու հետևանքները։ Երևանի կոնյակի գործարանի կողմից մշակված նյութերով «Խմե՞լ ես, մի՛ վարիր» դասընթացն այժմ ներառված է «X-Drive» հիմնական ուսուցման ծրագրում, որը հնարավորություն կընձեռի տարեկան շուրջ 10,000 շրջանավարտի ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

Այսպես՝ «X-Drive» ավտոդպրոցն հետևողականորեն անցկացնելով իր դասընթաց-վարժանքները թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում:

ЕКЗ

«Ցանկացած գաղափար արժևորում են նրա հետևորդները։ Դեռևս տասնյակ տարիներ առաջ Երևանի կոնյակի գործարանը դրեց ալկոհոլի պատասխանատու սպառման մշակույթի առաջին հիմնաքարը, և այսօր մեր ծրագրերը շատ ավելի բազմաչափ են և տարեցտարի ընդլայնում են շահառուների շրջանակը։ Դրա վառ ապացույցներից է X-Drive ավտոդպրոցի հետ մեր համագործակցությունը, որը նոր թափ հավաքեց մեր գործընկերների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

«Շատ ողջունելի և հիշարժան է հատկապես ալկոհոլ արտադրող աշխարհահռչակ ընկերության կողմից ղեկին սթափ նստելու քարոզարշավ կազմակերպելը: Մենք ուրախ ենք, որ լինելով Հայաստանի առաջատար ավտոդպրոցներից մեկը, մեր ներդրումն ենք ունենում այս անվտանգություն քարոզող նախագծում և լիահույս ենք, որ կարճ ժամանակ անց մեր համատեղ աշխատանքի արդյունքը նաև տեսանելի կլինի մեր երթևեկության մեջ»,- ընդգծում է «X-Drive» ավտոդպրոցի հիմնադիր տնօրեն Արտաշես Ստեփանյանը։

Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման ջատագով՝ Երևանի կոնյակի գործարանը մշտապես նախաձեռնում է տարբեր կրթական դասընթացներ՝ ալկոհոլի օգտագործման և մեքենա վարելու անհամատեղելիության գաղափարը հանրության շրջանում տարածելու համար։
Համաձայն ընկերության Կայունության և պատասխանատվության հայեցակետի, Երևանի կոնյակի գործարանը շարունակում է տարբեր միջոցներով պայքարել հասարակության մեջ ալկոհոլի չարաշահման դեմ, այդ գործում ներգրավելով շահառու կողմերին, որոնց հետ համագործակցության արդյունքում կկարողանանք կյանքի կոչել իրական փոփոխություններ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ