Ողբերգական ավտովթար Երևանում. կինը մահացել է հոսպիտալի ճանապարհին

01.12.2017, 14:27
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով և նրա հետ է եղել նաև աղջիկը:
Ողբերգական ավտովթար Երևանում. կինը մահացել է հոսպիտալի ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Մկրտիչ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոոցում «Ուզբեկտկանի» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան մի կնոջ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով:

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով և նրա հետ է եղել նաև աղջիկը, սակայն աղջիկը հրաշքով է փրկվել», – նշվում է հաղորդագրությունում: –0–