Ոստիկանությունը շրջապատել է ՀՀ վարչապետի շենքի մոտ հավաքված ցուցարարներին

18.04.2018, 23:18
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտից հետո իր համակիրների հետ շարժվել է դեպի Բաղրամյանի պողոտա` ՀՀ վարչապետի նստավայր։
Ոստիկանությունը շրջապատել է ՀՀ վարչապետի շենքի մոտ հավաքված ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ուժեղ հերթապահություն է սահմանվել ՀՀ վարչապետի նստավայրի մուտքի մոտ։

«Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտից հետո իր համակիրների հետ շարժվել է դեպի Բաղրամյանի պողոտա` ՀՀ վարչապետի նստավայր։

Փաշինյանն առաջարկել է համակիրներին ողջունել ոստիկաններին ու հարգալից վերաբերմունք ցուցաբերել։

Ոստիկանները զինված են վահաններով։ Միջադեպի վայրում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Իրավապահներն արգելափակել են նաև Բաղրամյանի պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկը։–0–