Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել ցուցարարների Ֆրանսիայի հրապարակից

18.04.2018, 15:25
Ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցարարների Ֆրանսիայի հրապարակից:
Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել ցուցարարների Ֆրանսիայի հրապարակից

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցարարների Ֆրանսիայի հրապարակից:

Загружается новость ... "Лево"

Ցուցարարները փորձել են կրկին արգելափակել Ֆրանսիայի հրապարակը: Ի պատասխան դրան` մի քանի մարդ բերման է ենթարկվել: Չորեքշաբթի ավելի վաղ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին Երևանի Ֆրանսիայի հրապարակից: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ժամը 12։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի։

Ապրիլի 17-ին կայացած հանրահավաքին Փաշինյանը հայտարարել է «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին ու համակիրների հետ արգելափակել է Երևանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի մեծ մասը, այդ թվում` Կենտրոնական բանկը, Գլխավոր դատախազությունը և մի շարք նախարարություններ։–0–