Ոստիկանությունը վիդեոապացույցներ է ներկայացրել Երևանի զանգվածային անկարգությունների վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

17.04.2018, 13:08
Հայաստանի ոստիկանությունը տեսաապացույցներ է ստացել Երևանում անցկացվող զանգվածային անկարգությունների գործի վերաբերյալ:
 Ոստիկանությունը վիդեոապացույցներ է ներկայացրել Երևանի զանգվածային անկարգությունների վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը տեսաապացույցներ է ստացել Երևանում անցկացվող զանգվածային անկարգությունների գործի վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 16-ին քրեական գործ է հարուցել Երևանկում կայացած զանգվածային անկարգությունների վերաբերյալ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Օրենսգրքի 225 հոդվածի 1 ու 2 մասերի (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով) ու 225.1 հոդվածի 1-ին մասին վերաբերյալ: Նախաքննությունն անցկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Հարուցված գործերի շարջանակում ստացվել են տեսանյութեր, որունցում հստակ երևում է, թե ինչպես հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջների, ոստիկանների կողմ են նետում արգելապատնեշներ, քարեր և այլ իրեր, հասցնելով նրանց մարմնական վնասվածքներ», - նշվում է հաղորդագրությունում:

Հարուցված քրեական գործի շրջանակում քայլեր են ձեռնարկվում տվյալ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, բերման ենթքրկելու ու հետաքննությունում նրանց մասնակցությունն ապահովելու վերաբերյալ: Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

Երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։ Վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև երեք ոստիկան։ -0-