+14
Եղանակը Երևանում
Հայ

Ոսկերիչների փողոց է հայտնվել Երևանում

16:40
21 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոսկերիչների փողոց է հայտնվել Հայաստանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանագրին համապատասխան, հայտնում է «Մերիդիան» տնտեսական ազատ գոտու մամուլի ծառայությունը։

«Սա աշխարհում նմանը չունեցող որոշում էր` ի պատասխան Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի դիմումին։ Խորհրդանշական է, որ հենց այդ փողոցում (Կաշվեգործների նախկին փողոց) է գտնվում Ազատ տնտեսական գոտու ոսկերչական շենքերի համալիրը»,– ասվում է մամուլի հաղորդման մեջ։

Հենց այդ փողոցում 2016 թվականի հոկտեմբերի վերջին համանուն էքսպո կենտրոնում կկայանա CIBJO համաշխարհային ոսկերչական համադաշնության ամենամյա կոնգրեսը։ «Հինգ օրվա ընթացքում Երևանը կվերածվի ոսկերչական համաշխարհային մայրաքաղաքի, այստեղ կժամանեն ավելի քան 40 ազգային ընկերությունների, միջազգային ճյուղային ասոցիացիաների ղեկավարներ և համաշխարհային ոսկերչական ապրանքանիշների սեփականատերեր»,– հայտնում է ԱՏԳ–ի մամուլի ծառայությունը։

Քննարկումների արդյունքներով, որոնք կկայանան այս հեղինակավոր համաժողովի շրջանակում, ոսկերչական ճյուղի համար կարևորագույն որոշումներ կընդունվեն։

Ոսկերչական համաշխարհային ճյուղի` Երևան ժամանող բարձրաստիճան ներկայացուցիչների համար հաճելի անակնկալ կդառնա այն փաստը, որ Հայաստանում հոկտեմբերի վերջին կիրակի օրն անցկացվում է Ոսկերչի օրվա բացառիկ ազգային տոնը։

«Մերիդիան» ԱՏԳ–ն ոսկերչական իրերի, ժամացույցների և ալմաստի մշակման արտադրության կլաստերային ենթակառուցվածքի բացառիկ հարթակ է։ Արտադրության և գրասենյակների մակերեսը գերազանցում է 25 հազ. Քառակուսի մետր։

ԱՏԳ–ն իր ռեզիդենտներին է առաջարկում հետևյալ առավելությունները`կապիտալի, շահույթի և դիվիդենդների ազատ հայրենադարձում, արժութային սահմանափակումների բացակայություն, ոսկերչական հատվածի պետական օժանդակություն արդյունաբերական ռազմավարության գերակայության տեսքով, «մեկ պատուհանի» ռեժիմ, Հայաստանում ոսկերչության հարուստ ավանդույթները և որակավորված և մատչելի աշխատուժի առկայություն։ Ռեզիդենտներն իրենց գործունեության ընթացքում ԱՏԳ տարածքում կազատվեն բոլոր հարկերից, բացի եկամտահարկից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ
13:01
30 Մարտի 2023
«Սուրմալուն» այսօրվանից բաց է
«Սուրմալուն» այսօրվանից վերաբացվել է
12:56
30 Մարտի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
Ուշադրություն. Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին